Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ չեն ուզում, որ Վազգեն Սարգսյանի մասին ասվի այն ամենը, ինչի պատճառով էլ իրեն վերացրին». Արկադի Տեր-Թադեւոսյան

Օգոստոս 24,2013 22:42

Հատված ԳԱԼԱ-ին Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի հարցազրույցից:

-Պրն. Թադևոսյան, որոշ մարդիկ արտահայտվեցին, որ դուք կուսակցությունների պատվեր եք կատարում և նպատակ ունեք սևացնել Վազգեն Սարգսյանի հիշատակը, ի՞նչ կասեք այս ամենի հետ կապված:

– Բա ի՞նչ պետք է անեն իրենք, պետք է Վազգենին պաշտպանեն, սրբացնեն, բայց դրանով էնքան էլ օգուտ չեն բերում Վազգենի պատվին ու հիշատակին:

Նորից եմ ասում՝ Վազգենն էն մարդն է եղել, որ շատ գործ է արել Հայաստանի համար, կռվի տարիներին զենք, զինամթերք, գումարներ է բերել, ապրանքներ, որ մեր երկիրը կարողանար դիմակայել Ադրբեջանի ագրեսիային: Վազգենը մեր պատմության մեջ մեծ դեր է ունեցել, բայց պետք է ռեալ խոսենք, թե ինչ լավ բաներ է արել ու ինչ վատ բաներ:

Էդ թերության մասին որ ասում ես, էդ մարդիկ սկսում են` իրավունք չունես Վազգենի մասին վատը խոսաս, երբ Վազգենի մասին որոշ բաներ բարձրաձայնում եմ, դա միայն իմ կարծիքը չէ, ես ընդհանուր կարծիքներ եմ ասում:

Այն մարդիկ, ովքեր ուզում են Վազգենի անունը սրբացնեն, ասեն, որ ինքը ամեն ինչ ճիշտ է արել, ասեմ, որ սուրբ մարդ չկա, ինքը նորմալ մարդ է եղել ու բոլորի նման էլ սխալվել է:

Ես չեմ հասկանում էդ մարդկանց, ինչի չեն ուզում, որ Վազգեն Սարգսյանի մասին ասվի այն ամենը, ինչի պատճառով էլ իրեն վերացրին, ես դրա մասին եմ ուզում իմանամ` ո՞վ է իրան պաշտպանողը, որ չի ուզում էս թեմայից խոսամ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031