Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ярославский Спорт. Հայազգի ըմբիշ «Ռուբեն ամենազորը»

Օգոստոս 24,2013 22:30

19-ամյա Ռուբեն Մինասյանը Բուլղարիայում կայացած հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց՝ լրացնելով միջազգային մակարդակի սպորտի վարպետի նորմատիվը, իսկ 15 տարեկանում արդեն դարձել էր Ռուսաստանի սպորտի վարպետ: Գրում է «Յարոսլավսկի սպորտ» պարբերականը:

Նրա առաջին մարզիչն իր հայրն էր՝ ԽՍՀՄ սպորտի վարպետ Արթուր Մինասյանը: Այդ ժամանակ նրանք ապրում էին Վարդենիսում:

«Հունահռոմեական ըմբշամարտը ընկերության խորհրդանիշն է: Գորգի վրա բոլորս մրցակից ենք, իսկ գորգից դուրս բոլորս եղբայրներ ենք: Մի անգամ Ռուսաստանի առաջնությունում ես ստիպված էի մենամարտել իմ լավագույն ընկերներից մեկի՝ Տոլյատիից Արամ Հարությունյանի դեմ», – պատմում է Ռուբենը, – «Նա Ռուսաստանի եռակի չեմպիոն է, ինչպես նաև հաղթել է Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում անցկացված միջազգային առաջնություններում»:

Բացի ըմբշամարտից, նա հիանալի հրաձիգ է և երկար ժամանակ է անցկացնում տիրում: Նա գերազանց է ավարտել Մոսկվայի «Սպարտա» ֆիզկուլտուրայի քոլեջի մանկավարժական բաժինը: Այս տարի ընդունվել է Ուշինսկու անվան Յարոսլավլի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության բաժինը:

Այժմ Ռուբենը պատրաստվում է Իվան Պոդուբնովի անվան միջազգային կարևոր մրցաշարին, որտեղ առաջին անգամ հանդես կգա մեծահասակների կազմում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031