Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը տեղափոխվել է Նոր Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նա այսօր ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից՝ ոստիկանական մեքենայի մեջ: Բաժին բերման ենթարկվելուց հետո Կիվիրյանը տեղափոխվել է հիվանդանոց և հետազոտվել: Պարզվել է, որ նա գլխուղեի ցնցում է տարել: Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիական ակտիվիստ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: