Լրահոս
Օրվա լրահոսը

Fresno Bee. Ամերիկացի գրող. Հպարտ եմ, որ ապրում եմ «Սարոյանի երկրում»

Օգոստոս 24,2013 21:32

«Ժամանակին Ֆրեզնոն ինձ համար հայտնի էր Իոսամիտի գնալիս իր վերջին գազալցակայանով, ու ես երբեք ոչ մի հայի չէի հանդիպել: Չեմ կատակում», – Վիլյամ Սարոյանի մասին հոդվածում «Ֆրեզնո բի» թերթում գրում է գրող Գարի Ուեյն Ուոլքերը՝ պատմելով, որ մի անգամ դպրոցում իրենց անգլերենի ուսուցիչը կես ժամ Էռնեստ Հեմինգուեյի և Ջոն Սթեյնբեքի գործերի մասին խոսելուց հետո, երբ դասի ավարտին մնացել էր 20 րոպե, ասաց. «Իսկ այժմ ես ուզում եմ ձեզ ծանոթացնել երրորդ մեծ գրողի՝ Վիլյամ Սարոյանի հետ: Նա Ֆրեզնոյի հայ է, ու նրա որոշ պատմվածքներ լի են բերկրանքով»:

Ինչպես մյուս հայտնի գրողների անձնական կյանքը, գրում է Ուոլքերը, Սարոյանինը նույնպես հաճախ խառն էր: Նա Հեմինգուեյի, Վիլյամ Ֆոլքների և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի պես շատ էր խմում: Նրա խոսքը. «Ես չգիտեմ, թե ինչն է դարձնում մարդուն գրող, բայց հաստատ երջանկությունը չէ», – շատ բան է ասում նրա հոգեվիճակի մասին:

«Որպես Ֆրեզնոյի 34 տարվա բնակիչ և որպես գրող, ես հպարտ եմ «Սարոյանի երկրում» ապրելու համար», – գրում է Ուոլքերը, – «Թեպետ Կալիֆոռնիայի Հովիտը մեծ գրողներ է տվել, ինչպես Ֆիլիպ Լեվինը և Գարի Սոտոն, սակայն Վիլյամ Սարոյանի ազդեցությունը իր մահից ավելի քան 30 տարի հետո անձեռնմխելի է մնում»:

«Ու հա, ես վերջապես հանդիպեցի հայերի, հարյուրավոր հայերի: Ու նրանք հպարտությամբ և հնարամտությամբ և հրճվանքով են կիսում իրենց ժառանգության մասին պատմությունները», – գրում է Ուոլքերը:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031