Ծաղկաձորում ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հոբելյանական՝ 10-րդ մրցույթի եզրափակիչ փուլը:
Հայտնի դարձան հաղթող ու մրցանակակիր բոլոր ընտանիքները: Այս տարի առաջին անգամ որոշվեցին նաեւ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված Երեւանի, ԼՂՀ եւ ՀՀ մարզերի երեք լավագույն պատվիրակությունները, որոնց համար սահմանվել են համապատասխան գավաթներ:
Այսօր «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հիմնական կազմակերպիչ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն ընտանիքների հետ անցկացրեց եզրափակիչ փուլի փակման արարողության գլխավոր փորձը:
Վաղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաղթած բոլոր ընտանիքներին կհանձնի մրցանակները: Իսկ փակման արարողությունը կեզրափակվի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի խաղադաշտում 144 ընտանիքների մեծ շուրջպարով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ