Լրահոս
Օրվա լրահոսը

Չիպսը 160 տարեկան է (ֆոտոշարք)

Օգոստոս 24,2013 19:48

1853 թվականի օգոստոսի 24-ին ԱՄՆ Նյու-Յորք նահանգի Սարատոգա-Սփրիգս քաղաքի Moon’s Lake Lodge ռեստորանի շեֆ-խոհարար Ջորջ Կրամը առաջին անգամ պատրաստեց կարտոֆիլի չիպս: Ռեստորանի մի հաճախորդ հրաժարվեց ուտել Կրամի պատրաստած սովորական տապակած կարտոֆիլը, պնդելով, որ կարտոֆիլի շերտերը չափազանց հաստ են: Կրամը հաճախորդի «ինադու» նույն տապակած կարտոֆիլը պատրաստեց թղթի հաստությաբ կտրած կարտոֆիլից: Հաճախորդը ցնծության մեջ էր:

1860 թվականին Կրամը բացեց սեփական ռեստորանը, որի ճաշացանկում կար «բարակ կտրտած տապակած կարտոֆիլ», իսկ 1890 թվականին Քլիվլենդի մի վաճառական սկսեց հենց փողոցում, տաքացվող խցիկից վաճառել «բարակ կտրտած տապակած կարտոֆիլ»:

1926 թվականից սկսվեց չիպսի թղթով փաթեթավորումն ու վաճառք: Այսօր ԱՄՆ-ում տարեկան վաճառվում է 6 միլիարդ դոլարի չիպս:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031