Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Al-Monitor. «Անատոլիայում բազմաթիվ անվանումներ հայկական են. թուրք լրագրող»

Օգոստոս 24,2013 19:25

«Մենք՝ թուրքերս, գոնե նրանք, որոնք հետաքրքրասեր են, ունենք մեր պատմությունները, թե ինչպես ենք առաջին անգամ բացահայտել մեր երկրի հայկական անցյալը», – «Ալ-մոնիտոր» լրատվականում գրում է լրագրող Յասեմ Քոնյարը:

Եգիպտոսի նախագահ Ադլի Մանսուրի անունից Թվիթերում արած գրառումը, թե պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Քոնյարին հիշեցրել է, թե ինչպես է Եգիպտոսում իմացել խաչքարի բառի իրական նշանակությունը:

Լրագրողը գրում է, որ թուքերը խաչքար գիտեն որպես այժմյան Թուրքիայի հյուսիս-արեւելքում գտնվող լեռնաշղթան, որի թուրքերեն արմատները՝ kaç եւ kar, նշանակում է փախուստ եւ ձյուն:

«Կանգնած էի Կահիրերի Ռամզես պողոտայում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Աչքի մակարդակի վրա պատին հպված երկու իրար նայող թռչունների պատկերներ, իսկ նրանց վերեւում խաչ էր քանդակած», – պատմում է լրագրողը:

«Գեղեցիկ խաչքար է», – ասել էր եգիպտահայ լրագրող Կարեն Մուրդյանը, ինչին թրքուհին հարցական էր արձագանքել, ու Կարենը բացատրել էր նրան խաչքար բառի իմաստը:

«Ես հասկացա, որ իմ ձյունապատ լեռները, ինչպես նաեւ շատուշատ այլ անվանումներ Անատոլիայում, կրում են հայկական անուններ», – գրում է Քոնյարը:

Անցնելով Եգիպտոսի նախագահի ցեղասպանության ճանաչման մասին գրառմանը՝ լրագրողը պատմում է, որ Կարենին նամակ էր գրել՝ հարցնելու, թե ինչ գիտի դրա մասին. «Գրառումն էական չէ», – ասել է հայ լրագրողը, – «Եգիպտական թերթերը վերջերս զբաղված են ցեղասպանությունը վերաբացահայտելով: Կարծում եմ, բանակն ուզում է իրեն մոտ պահել հայ փոքրամասնությանը»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031