Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին կիսամյակում վերականգնվել է մոտ 200 միլիոն դրամ վնաս

Օգոստոս 24,2013 18:40

2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով, ինչպես նաեւ պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով վարչությունում հարուցվել է 31 քրեական գործ, որոնցից 13-ը` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 188-րդ, 291-րդ, 345-րդ, 353-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Հարուցված քրեական գործերով արձանագրված գույքային վնասը կազմել է 1մլրդ 967 մլն դրամ, վարչության դատախազների անմիջական դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 121,5 մլն դրամ, դատաքննության ընթացքում` 62,6 մլն դրամ:

Տեղեկացնելով այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունը հավելում է, որ մինչդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 123,7 մլն. դրամ, իսկ դատաքննության ընթացքում` 62,6 մլն. դրամ, որն էլ ամբողջությամբ վերականգնվել է վարչության դատախազների դատավարական ղեկավարման տակ գտնվող գործերով:

Քրեական գործերով վարչության դատախազների կողմից տրվել է 4 գրավոր ցուցում, որոնք չեն բողոքարկվել:

2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատարան է հարուցվել 954 մլն. 169 հազար դրամ հայցապահանջով 43 հայց, որոնցից 40-ը հարուցվել է քաղաքացիական դատավարության, իսկ 3-ը` քրեական դատավարության կարգով:

Դատարանները քննել եւ դատական ակտեր են կայացրել 1 մլրդ. 990 մլն. 158 հազար դրամի 49 հայցով, որոնցից բավարարվել է 1 մլրդ. 914 մլն. 732 հազար դրամի 32 հայց, մերժվել է 68 մլն. 508 հազար դրամի 15 հայց, իսկ 99 հայցի դատաքննություն ընթացքի մեջ է:

2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատախազության մարմինները` ներառյալ վարչությունը, դատարան են հարուցել 2 մլրդ. 136 մլն. 330 հազար դրամ հայցապահանջով 142 հայց:

Դատարաններում քննվել է 130 հայց, որոնցից բավարարվել է 2 մլրդ. 760 մլն. 519 հազար դրամ /նշված գումարի չափը պայմանավորված է նախորդ տարվանից փոխանցված եւ քննության առնված հայցերով/ հայցապահանջով 89 հայց, մերժվել է 28, կարճվել` 13 գործի վարույթ: Դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 21 մլն. 127 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031