Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախախորհրդարան. Ոչ մի ուժ չի կարող կասեցնել մեր պայքարը

Օգոստոս 24,2013 18:36

Նախախորհրդարանի պաշտոնական հայտարարությունը

Անցնող օրերի ընթացքում Երեւանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող տեղի բնակիչների, նրանց աջակցության համար այնտեղ գտնվող Նախախորհրդարանի հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խմբի, ինչպես նաեւ այլ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ոստիկանության կողմից ապօրինի, անհիմն եւ խիստ անհամաչափ բռնի ուժ է կիրառվում, իսկ բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցները բերման են ենթարկվում:

Ոստիկականության ապօրինի բռնությունն այսօր` օգոստոսի 24-ին, հասավ իր բարձրակետին եւ վերածվեց քաղաքացիների նկատմամբ զանգվածային բռնության հատուկ գործողության: Բոլորի համար եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ մենք պետություն չունենք, իսկ իրեն որպես պետություն ներկայացնող կառավարման համակարգը մեր երկիրը զավթած ու մեր ժողովրդին կեղեքող նորգաղութային տիրապետության գործիք է:

Հայաստանում հաստատված հանցավոր համակարգին ծառայող Ոստիկանության` ընդամենը մեկ ապօրինի շինարարության նման փոքր հարցի նկատմամբ այս աննախադեպ մասշտաբի ու ուժգնության հակադարձությունը վկայում է այն մասին, որ երեւույթը միայն արտաքուստ է կապված այդ հարցի հետ:

Իրականում ինքնափլուզվող համակարգը եւ նրա միջուկը կազմող վարչախումբը կորցրել են ինքնատիրապետումը, քանի որ ի դեմս Նախախորհրդարանի ու ակտիվ քաղաքացիների տեսնում են մի ուժի, որն, ի տարբերություն մյուսներից, վերահսկելի չէ, չի ենթարկվում իրենց կանոններին եւ գործում է միանգամայն նոր ու քաղաքացիական անհնազանդության արդյունավետ տրամաբանությամբ: Ուստի, այս ծավալվող ուժի դեմ որեւէ այլ ելք չգտնելով, վարչախումբը դիմում է վերջին հնարավորությանը` բռնությանը` փորձելով հենց մեկնարկի պահից կոտրել այս նոր ուժի դիմադրությունը:

Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ ոչ մի ուժ չի կարող կասեցնել մեր պայքարը, քանի որ դրա նպատակը Հայրենիքի ազատագրումն է եւ ժողովրդավարության հաստատումը: Մեր պայքարի շնորհիվ ժողովրդի եւ համակարգի ուժերի այսօրվա հարաբերակցությունը կարճաժամկետ հեռանկարում փոխվելու է հօգուտ ժողովրդի: Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր կամքը կպարտադրի նրան ու պատասխանատվության կենթարկի իր իշխանությունը յուրացրած բոլոր հանցագործներին, այդ թվում`նաեւ այսօր ժողովրդի եւ օրենքի դեմ բացահայտ ոտնձություններ կատարած ոստիկաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հարգելի ոստիկաններ, ուշադիր կարդացեք Նախախորհրդարանի պաշտոնական հայտարարությունը
    և արեք խելամիտ հետևություն: Ձեր ծառայությունը այս նեխած-փթած համակարգին ամոթալի է և
    ստորացուցիչ: Մտքով արդնացեք, և տեսեք ովքեր են այսօր երկրի առաջին դեմքերը,՝ կիսագրագետ,
    գավառական, թալանչի, ստրկամիտ ու ստորաքարշ, որոնք զուրկ են ազգի առջև որևե պարտավուրության զգացողությունից, նրանց միակ նպատակը թալանն է, որն ինքնանպատակ է, ուստի և անսահման անկշտությամբ զոմբիացված են հարստության մոլուցքով: Հաշված օրեր է մնում
    նրանց վախճանին և արդար ու ազնիվ դատին: Միք դարձեք նրանց հետ հանցակից, ետ կանգնեք այդ
    ազգակործան ճանապարհից, որը նրանք ձեզ են պարտադրում: Ետ վերադարձրեք ձեր ոստիկանի
    ուսադիրների ժողովրդի կողմից կորցրած պատիվը, անցնելով ժողովրդի կողմը, կամ հրաժարվել որևէ
    հրաման կատարել, և ժողովուրդը կմոռանա այն բոլոր տհաճ և զզվելի հիշողությունները, որ ձեզանից
    ոմանք տգիտաբար հրամցրել են իրենց բութ, անտաշ և անդաստիարակ վարքով և կլինեք մեր հավատարիմ և արժանի պաշտպանները: Ճիշտ ժանամակն է,՝ միք հապաղի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031