Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎԳ. Պահանջում ենք քրեական գործ հարուցել բռնություն թույլ տված ոստիկանների նկատմամբ

Օգոստոս 24,2013 18:33

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենակի հայտարարությունը օգոստոսի 1-24 ընթացքում Երեւան քաղաքում քաղաքացիների հանդեպ ոստիկանության աշխատակիցների բռնությունների վերաբերյալ

 

2013 թ. օգոստոսի 1-24 ընթացքում Երեւան քաղաքում քաղաքացիական նախաձեռնող խմբերի, անհատ քաղաքացիների կողմից հանրային նշանակության տարբեր խնդիրների՝ ներհամայնքային ուղեւորափոխադրության վճարի անհիմն բարձրացման,Կոմիտաս 5 եւ Սայաթ-Նովա 10 շենքերի հարեւանությամբ կառուցվող շենքի անօրինականության, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական լիազորությունները  չարաշահած անձանց հեռացման, ազատամարտիկների սոցիալական ապահովվածության վերաբերյալ բոլոր հրապարակային միջոցառումները ուղեկցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություններով, նրանց ապօրինի բերման ենթարկելով, սպառնալիքներով:

Ոստիկանության աշխատակիցների կողմից արդեն մի քանի անգամ միեւնույն անձանց, մասնավորապես՝ Կարեն Հարությունյանին , Վարդգես Գասպարիին, Արգիշտի Կիվիրյանին, Տիգրան Խզմալյանին, Վարդան Հակոբյանին, Արմեն Միքայելյանին, Մարիամ Սուխուդյանին, Անի Խաչատրյանին ՀՀ օրենսդրական նորմերի կոպիտ խախտումներով, մարդու արժանապատվությունը նվաստացնող գործողություններով բերման են ենթարկում ոստիկանության բաժանմունքներ:

2013 թ. օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը՝ ոստիկանության բաժին ապօրինի բերման ենթարկվելու ընթացքում:

Պետական մարմինները փոխանակ քննարկման առարկա դարձնեն քաղաքացիների դժգոհությունը հարուցած հարցերը, ոստիկանության ուժերը օգտագործում են քաղաքացիների ազատ հավաքների սահմանադրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նպատակով:

Հայտնի է նաեւ քաղաքացիական ակտիվիստների բնակարանները իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից գիշերային այցելությունների եւ խուզարկությունների մասին փաստեր՝ նպատակ ունենալով ճնշումներ գործադրել նաեւ նրանց հարազատների վրա:

Դատապարտում ենք ոստիկանության ապօրինի գործողությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ եւ պահանջում ենք.

ՀՀ  ոստիկանապետից՝ անհապաղ դադարեցնել քաղաքացիների նկատմամբ ապօրինությունները,բռնությունները, ճնշումները, ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքի անխափան իրականացումը

ՀՀ գլխավոր դատախազից՝ քննության առարկա դարձնել եւ քրեական գործ հարուցել քաղաքացիների նկատմամբ ապօրինի գործողություններ եւ բռնություններ թույլ տված  ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Նշված քայլերի չկիրառումը կնշանակի ապօրինությունների հովանավորումը Ձեր կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031