Հայտնի պարող Քասփեր Սմարթը, ով խենթի պես սիրում է հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսին, հանուն սիրո երգչուհու անունը դաջել է իր առնանդամի վրա: Անակնկալը տեսնելուն պես Լոպեսը հայտարարել է, որ հիացած է նման յուրահատուկ խոստովանությամբ: «Ես հավանում եմ Սմարթի բոլոր դաջվածքները, բայց այդ մեկն ամենայուրօրինակն ու տպավորիչն էր ինձ համար»: Սիրելիի անունը մարմին վրա դաջվածք անելը տարածված երևույթ է դարձել հայտնիների շրջանում: Այսպես՝ Հոլիվուդյան մեգաաստղ Ջոնի Դեփը «Wino forever» գրությամբ դաջվածք է արել երիտասարդ դերասանուհի Էմբեր Հերդնի պատվին: Վերջինս բողոքել էր, որ ամուսինը շատ է խմում, նույնիսկ սպառնացել էր բաժանվել, մինչդեռ Դեփը խոստացել է հրաժարվել խմիչքից, նույնն արդեն արել է ծխելու հարցում: «Victoria’s Secret»-ի հրեշտակ Միրանդա Քերն էլ խոսոտվանել է, որ մի շարք հայտնի ամսագրերի շապիկին մերկ լուսանկարվել է ամուսնու՝ հայտնի դերասան Օրլանդո Բլումի համար: Նշենք, որ մի առիթով Օրլանդոն ասել է , որ իրեն շատ են դուր գալիս կնոջ էրոտիկ լուսանկարները: Երբ հանրահայտ երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը պաշտոնապես ընկերություն էին անում, վերջինս իր սիրելիի համար վարձեց ամբողջ կինոդահլիճը: Բանն այն է, որ Սելանան մի անգամ ասել էր իր ցանկության մասին, թե ուզում է երկուսով ֆիլմ դիտեն, իսկ երգիչը իրականացրեց նրա երազանքը: Այսօր, սակայն, զույգի ճանապարհները բաժանվել են: Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի սպրոտային տնօրեն Լեոնարդոն Sky Italia հեռուստաալիքի ուղիղ եթերում սեր է խոստովանել և ամուսնության առաջարկ արել իր ընկերուհի Աննա Բիլոյին: Քայլը ապշեցրել և ուրախացրել է նաև լրագրողներին, ովքեր մինչ այդ սպորտային թեմաներով հարցեր էին հղել նրան:
Նազենի Բաղդասարյան