Օգոստոսի 23-ին, ժամը 19:30-23:00-ին Միավորված Ազգերի փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի` ՄԱԿ ՓԳՀ, հայաստանյան գրասենյակը Երեւանում, Կաֆեսջյան արվեստի կենտրոնի քանդակների պուրակում (Կասկադ համալիր, Երեւան), կազմակերպեց Սիրիահայ Երաժշտական Փառատոն՝ բացօթյա համերգ֊ տաղանդավոր սիրիահայ երաժիշտների մասնակցությամբ: Միջոցառման նպատակը մեր սիրիահայ հայրենակիցների արվեստի ասպարեզում ունեցած նվաճումները ներկայացնելն էր, նրանց առավել ոգեշնչելն ու խրախուսելը եւ Հայաստանում նրանց հետագա հաջողություններին նպաստելը արվեստի ասպարեզում:
«Այս անդրանիկ փառատոնի նպատակն է խրախուսել սիրիահայ երաժիշտներին շարունակելու աշխատել եւ ստեղծագործել Հայաստանում, օգնել նրանց նորանոր նվաճումներ ունենալ արվեստի ու երաժշտության ոլորտում, քաջելերել եւ նպաստել նրանց լայն ճանաչմանը հայրենի հողում», իր բացման ելույթում ասաց նախագծի հեղինակը՝ ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի եւ հասարակական տեղեկատվության հարցերով համակարգող Անահիտ Հայրապետյանը:
«Սիրիահայերի շրջանում անչափ շատ են շնորհալի եւ ձիրքերով օժտված անձինք: Եկեք, շարունակենք գրկաբաց ընդունել ու սաթար կանգնել մեր սիրելի հայրենակիցներին, ողջունենք նրանց ջանասիրությունն ու տաղանդը, որ նոր շունչ հաղորդեցին Հայաստանին, պարգեւեցին նոր ոգի ու սեր», այս կոչով փառատոնի ավարտին հանդես եկավ ՄԱԿ ՓԳՀ Ազգային Հետեւորդ Զարուհի Բաբայանը: