Քաղաքացիական ակտիվիտ Արգիշտի Կիվիրյանին ծեծելով տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիր բաժանմունք, ԳԱԼԱ-ին տեղեկացրել է Արգիշտի Կիվիրյանը:
Նա ասել է, որ սովորականի պես մասնակցել է ակցիայի, որից հետո ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել, ստիպելով նստեցրել են ոստիկանական ավտոմեքենա եւ ամբողջ ճանապարհին ծեծել՝մինչեւ արյունոտվելը:
«Ես հիմա Արաբկիրի բաժնի դիմաց եմ՝ավտոմեքենայի մեջ, իմ նկատմամբ բռնություն կիրառելով, ամբողջ ճանապարհին ավտոմեքենայի մեջ ծեծելով՝ բերել են այստեղ: Ինձ չեն ասել անգամ ինչու եւ ուր են տեղափոխում: Բռնություն են կիրառել՝ ֆիզիկական բռնություն եւ դեմքս ամբողջովին արյունոտված է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում