Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կփոխե՞ն Հովիկ Աբրահամյանի որդու հաշվառումը

Օգոստոս 24,2013 17:21

Արարատի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը դեռևս նշանակված չէ, բայց արդեն քաղաքում խոսակցություններ են շրջանառվում այս կամ այն թեկնածուների մասին:

Այս առիթով «168 ժամը» գրում է, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է իր որդուն՝ Արգամին, դարձնել Արարատի քաղաքապետ: Արգամ Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է: 168.am-ի հետ զրույցում, սակայն, արարատցիները նշեցին, որ Հովիկ Աբրահամյանը չի կարող «գրավել» Արարատը: «Նրա որդին Արտաշատի հաշվառում ունի, օրենքով չի կարող առաջադրվել»,- ասաց մեր զրուցակիցը՝ չցանկանալով ներկայանալ: Ըստ Ընտրական օրենսգրքի, համայնքի ղեկավարի թեկնածու կարող են առաջադրվել 25 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքում մինչև քվեարկության օրը առնվազն 6 ամիս հաշվառված քաղաքացիները: Հայաստանի ընտրողների ռեգիստրում ԱԺ նախագահի որդին՝ 25.05.1986թ. ծնված Արգամ Հովիկի Աբրահամյանը հաշվառված է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան 11/22 հասցեում: Այնուամենայնիվ, քանի որ մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, ապա արարատցիների մի մասը չի բացառում, որ հանկարծ Արգամ Աբրահամյանի հաշվառման վայրը ընտրողների ռեգիստրում փոխվի: Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը օգոստոսի 15-ին մահացել է:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031