Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը
Մի քանի ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս Ոստիկանության Արաբկիրի բաժնում է:
Քիչ առաջ բերման են ենթարկել նաեւ Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ եւ Մարիամ Սուխուդյանին, Հայազնի վարչության անդամ Արմեն Մկրտչյանին եւ մի շարք այլ ակտիվիստների :
Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը եւ բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ եւ փակել են Կոմիտաս փողոցը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ:
Տեսանյութը՝ a1plusnews-ի