«Երեւանյան Ամառ 2013» ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս պահին Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ Երեւանում իրականացվում է «Ձմերուկային հրավառություն» ժամանցային միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում են ինչպես անհատներ, այնպես էլ ֆուրշետներ պատրաստող կազմակերպություններ:
Յուրաքանչյուր տաղավար պատրաստում է հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ ցուցադրում ներկաներին: Փառատոնն ընթանում է մարդկանց հոսքով եւ երաժշտության ուղեկցությամբ:
Ձմերուկներից պատրաստված ամենամեծ եւ ամենագեղեցիկ ֆուրշետի հեղինակը կարժանանա մրցանակի` հանգիստ «Արզնի» առողջարանում:
Փառատոնը կավարտվի ձմերուկի հյուրասիրությամբ:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ