Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ասել, որ եթե մեզ Եվրոպայից մի բան ասեցին, հետեւի թաթիկների վրա կանգնած պետք է հարցնենք՝ «իսկ ի՞նչ անենք մենք»

Օգոստոս 24,2013 16:00

«Քանի որ Հայաստանի իշխանությունն այսօր ի վիճակի չէ իր վրա որեւէ պատասխանատվություն վերցնել՝ լավագույն դեպքում հետեւում է այն ծեծ ու ջարդին, որ իր գլխին է գալիս, ապա այն թիրախ է դարձնում հենց ինքն իրեն, ուր մնաց ողջ Հայաստանին չդարձնի»,- տարածաշրջանային զարգացուների մասին խոսելիս այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ  Աշոտ Մանուչարյանը:

Պարոն Մանուչարյանի կարծիքով, այսպիսի թիրախային վիճակում Հայաստանի իշխանավորները չեն եղել վաղուց. «Հայաստանի թե՛ քաղաքական դաշտը, թե՛ ամբողջությամբ երկիրը հայտնվել են թիրախային վիճակում: Մինչդեռ մենք պետք է ինքներս լինենք նախաձեռնող եւ անսովոր քայլեր անենք. այն ինչ մինեւ այսօր չենք արել»:

Խոսելով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների մասին Աշոտ Մանուչարյանն ասաց, որ իր համար պարզ չի այն հանգամանքը, որ Վրաստանի ուղղությամբ Հայաստանը ոչ մի  քաղաքականություն չունի. «Մենք չունենք իշխանություն, որը կկարողանար ինքը որեւէ լուրջ բաներ նախատեսեր: Ինչ արվում է, միայն կատարվում է Արեւմուտքի կամ Հյուսիսի հուշումով: Եթե չի անում, ապա Հայաստանը ոչինչ չունի: Մենք Վրաստանը հանձեցինք Ադրբեջանին եւ Թուրքիային: Իսկ այն մեզ համար ստրատեգիական կարեւորություն ունեցող երկիր էր»:

Պարոն Մանուչարյանը նշեց, որ Հայաստանը չունի նաեւ որեւէ քաղաքականություն Ադրբեջանի առնչությամբ. «Մենք իրավունք չունենք հանդուրժել այս իրավիճակը: Ստեղծվել է մի հայատյաց քաղաքականություն սահմաններին կից տարածքներում: Կան բազմաթիվ քայլեր, որոնք կարելի է անել, սակայն դա անող չկա: Քայլերը կարող են ձեռնարկել միայն մոբիլիզացված խմբերը: Սպասել, որ իշխանությունը  որեւէ մի քայլ կձեռնարկի՝ ապարդյուն է»:

Եվրամիություն կամ Եվրասիական միություն Հայաստանի ընդգրկվելու մասին խոսելիս Աշոտ Մանուչարյանն ասաց, որ Հայաստանը պարտավոր չէ որեւէ ընտրություն կատարել եւ անել այնպես ինչպես իրեն թելադրում են. «Եթե մենք անկախ երկիր ենք, ի՞նչ է նշանակում, որ ինչ որ մեկը մեզ առաջարկել է ընտրություն: Ո՞վ է ասել, որ եթե մեզ Եվրոպայից մի բան ասեցին, հետեւի թաթիկների վրա կանգնած պետք է հարցնենք՝ «իսկ ի՞նչ անենք մենք»: Եվրամիությունը Ամերիկայի կողմից ստեղծած  NGO-է , եւ մենք պետք է բանակցենք Ամերիկայի հետ, սակայն դա էլ մենք չենք կարողանում անել»:

Պարոն Մանուչարյանի կարծիքով, եթե նոյեմբերի 29-ին Վիլնյուսում համաձայնագիր ստորագրելու հարցը դրվեց, ապա այն կլինի Հայստանի համար խոշորագույն մարտահրավերներից մեկը եւ Հայաստանը կունենա շատ լուրջ պրոբլեմներ. «Բազմիցս ասվել է, որ Ռւուսաստանի համար Հայաստանը կենսական կարեւորություն ունեցող տարածք է: Եվ եթե մենք ունենանք պրոբլեներ, ապա մենք պետք է պատրաստ լինենք այն հետեւանքներին, որոնք կլինեն դրանից հետո:

Աշոտ Մանուչարյանը մտավախություն ունի, որ Եթե Վիլնյուսում  համաձայնագրի ստորագրումը անթույլատրելի  լինի Ռուսաստանի համար, ապա սպասվում են ամենածանր եւ անսպասելի զարգացումները՝ սկսած իշխանափոխությունից, սոցիալ-տնտեսական իրավիճակի կտրուկ վատթարացումից. «Մեզնով խաղում են եւ ոչ ոք չի մտածում եւ պատասխանատու չի Հայաստանի համար»:

Փորձելով գտնել լուծումներ, պարոն Մանուչարյանն ասում է, որ Հայաստանը, լինելով ունիկալ երկիր, բոլոր երկրներում ունի շատ արդյունավետ քաղաքական ներկայացուցչություն. «Ես առաջարկում եմ, որ աշխարհի բոլոր խորքային երկրների հետ ման գանք եւ գտնենք այնպիսի հարաբերություններ, որոնց միջոցով մենք կկարողանանք օգտակար լինել մեր երկրի համար: Պրոբլեմը միայն մենք ենք: Մենք հավես չունենք այդպիսի գործողություններով զբաղվելու: Մենք ավելի լավ է գնանք,տեսնենք՝ ինչ գործարքի մեջ մտնենք սրա կամ նրա հետ եւ սկսենք մի երկրից մյուս երկիր շաքար տանել»:

 

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031