Օգոստոսի 24-ին երթեւեկությունը կարգավորող ճանապարհային նշանների փոփոխություն է տեղի ունեցել «Տերյան-Հին Երեւանցի» փողոցների խաչմերուկում` «Հյուսիսային պողոտայի Օղակաձեւ հատված», տեղեկացնում է ոստիկանությունը:
1. Նախկինում թարթող լուսացուցային համակարգը փոխարինվել է կարգավորող խաչմերուկով,
2. «Հին Երեւանցի» փողոցից դեպի «Օղակաձեւ հատված» երթեւեկությունը շարունակվելու է մնալ միայն աջ ուղղությամբ,
3. «Տերյան-Թումանյան» խաչմերուկից մինչեւ «Օղակաձեւ հատված» աջ մասում կանգառն արգելվում է:
Կարդացեք նաև
Վերը նշված բոլոր փոփոխությունների համար տեղադրված են համապատասխան նշաններ: