«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Արզական-Երեւան» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-ից մինչեւ օգոստոսի 28-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Աջափնյակ վարչական շրջան` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 շենքեր, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցներ եւ նրբանցքներ, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լեւոնյան, Պարսեղով, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր.Զոհրապ, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցներ,
2. Կենտրոն վարչական շրջան` Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասեր,
3. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ ամբողջությամբ,
Կարդացեք նաև
4. Արմավիրի մարզ` Փարաքար, Թաիրով եւ Մերձավան գյուղեր,
5. Արարատի մարզ`Գեղանիստ եւ Արգավանդ գյուղեր,
6. Կոտայքի մարզ` Զովունի, Մրգաշեն եւ Քանաքեռավան գյուղեր:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: