Լրահոս
Օրվա լրահոսը

Բժշկական նյութերի այրումից առաջացած ամպը թունավորում է բնակիչների կյանքը

Օգոստոս 24,2013 14:58

Նոյեմբերյան համայնքի ավագանու օգոստոսի 16-ի նիստում ավագանու անդամ Արթուր Անանյանը  հայտարարեց, որ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում  պարբերաբար այրում են  դեղամիջոցներ:

«Դեղերի այրվելուց հետո ծանր հոտով ամպ է գոյանում, որը խեղդում է», -ասաց բժշկական կենտրոնի հարեւանությամբ բնակվող  Արթուր Անանյանը: Նրա խոսքով` բժշկական կենտրոնը հին դեղերն այրում է հիվանդանոցի նախկին, չգործող կաթսայատանը, որպեսզի այրումից արտանետվող գազերը հեռանան մթնոլորտ: Սակայն քամին քշում, տարածում է  այրված դեղամիջոցներից գոյացած թունավոր ամպը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը ավագանու նիստում ասաց, որ  բժշկական կենտրոնը իր տարածքում է  կատարում դեղերի այրումը: Սակայն ավագանու անդամները հակադարձեցին, որ դեղերի ոչնչացումը հատուկ, մասնագիտացված գործունեություն է:

Այս խնդիրների կապակցությամբ  զանգահարեցինք Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը գտնվում է արձակուրդում: Բժշկական կենտրոնից ասացին, որ հին կաթսայատանն այրվում են բժշկական կենտրոնում գործող դիալեզի միկրոբաժանմունքում օգտագործված պլաստմասսե խողովակները: Նաեւ հայտնեցին, որ   վիրահատություններից հետո առաջացող մնացուկները  դեն են նետվում հիվանդանոցից հեռացվող կենցաղային աղբի հետ:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի  դիահերձարանում չկա մշտական  հոսող ջուր, սառնարան : Նախկինում տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի մուտքի  մոտ տեղակայված է  սգո պարագաներով վագոն-տնակ:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031