Օգոստոսի 22-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա տղա:
ՀՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, երեխայի հայրը մեկնած օպերատիվ խմբին հայտարարել է, որ որդին վնասվածքը ստացել է Մառի փողոցի թիվ 10 շենքի բակում` ավտոտնակի դռան հարվածից: Պարզվել է, որ ս/թ օգոստոսի 22-ին, ժամը 18.15-ի սահմաններում, նշված շենքի մոտ 1983 թ. ծնված Արման Հ.-ն իր «Մերսեդես ՍԼԿ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղային եւ պատճառել վնասվածք: Կատարվում է քննություն: