Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ոչ պետությունը, ոչ էլ բուհը չի պատրաստվում սպասարկել վատ սովորող ուսանողներին» (ֆոտոշարք)

Օգոստոս 24,2013 14:07

«Հանդիպման առիթը ուսման վարձավճարների բարձրացման հարցն է: Ուսանողի սոցիալական խնդիրն արդիական թեմա է: Ուսանողը սոցիալական խոցելի խավ է՝ Հայաստանը բացառություն չէ»,-այսօր Հայաստանի բարձրագույն պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատությունների ուսանողական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարն ուսանողներին տեղեկացրեց ձեռնարկվող քայլերի մասին. «Մենք երկու պնդումից բաղկացած բանաձեւ ունենք՝ ոչ մի լավ սովորող ուսանող դուրս չի մնալու բուհերից սոցիալական պատճառներով, երկրորդ՝ ուսման վարձերի թանկացման արդյունքում հավելյալ հավաքագրվող գումարը ավելի քիչ կլինի քան պետության եւ բուհերի կողմից ուսանողների վրա հավելյալ ծախսվելիք գումարը, այսինքն ավելի քիչ ուսանողությունը գումար կհավաքի, քան իր վրա կծախսվի սոցիալական խնդիրների թեթեւացման համար»:

Արմեն Աշոտյանի խոսքով, սեպտեմբերի 1-ից անապահով ուսանողները լավ սովորելու դեպքում կստանան 50-100% զեղչ, կտրամադրվեն միջին խավի եւ միջին խավից ցածր սոցիալական խմբերի ուսանողների համար արտոնյալ ուսանողական վարկեր, պետական պատվերի ավելացում եւ այլն. «Բուհերը նույնպես կարող են սահմանել արտոնություններ այս կամ այն սոցիալական խմբի համար: Ոչ պետությունը,  ոչ էլ բուհը չի պատրաստվում սպասարկել վատ սովորող ուսանողներին, լավ սովորելը որոշվում է միջին որակական գնահատականով»:

Պարոն Աշոտյանի պնդմամբ, ավելանում է անվճար կրթության հնարավորությունը: Իրենց որոշումները միսուարյուն կստանան եւ կդառնան իրականություն: Ուսանողի բացառիկ գործընկերը նախարարությունն ու կառավարությունն է: Երիտասարդ արյունը չի կարող վերակենդանացնել դիակի ճանապարհը բռնած բազմաթիվ քաղաքական գործիչներին. «Երեխան երեխա է, ուսանողը՝ ուսանող, երիտասարդը՝ երիտասարդ, խնդիրը իրավական դաշտում է: Ուսանողի կյանքը երբեք հեշտ չի լինում, լավ է, որ ուսանողը պահանջատեր է, արյունը եռում է, բայց պետք է ուշադիր լինել պարտավորությունների մասով: Մենք իրադրության մեջ պետք է մտնենք: Համախմբվածության կոչ եմ անում, բուհի ներսում խնդիրները միասնական են»:

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Հասմիկ Ափյանի համոզմամբ, պետությունը ցանկանում է, որ ուսանողը լինի իր գիտելիքի տերը, իր վաղվա օրվա կառուցողը: Յուրաքանչյուր լավ պետության անհրաժեշտ են լավ ուսանողներ, ովքեր լինելու են խելացի եւ կրթված: Որակյալ կրթություն ստանալու համար թանկացումները երեւի անհրաժեշտություն էին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանի պնդմամբ, թանկացումները ցանկացած ոլորտում արդարացված են, եթե դրանք ծառայում են իրենց նպատակին: Հաշվի առնելով ողջ այն թափանցիկությունը, որը այսօր ապահովվում է թե բուհերի եւ թե կառավարության կողմից, ցանկացած անձ հնարավորություն ունի բյուջեից դուրս եկող եւ մտնող ցանկացած գումարի ուղղությանը հետեւել: Թանկացումները կնպաստեն բուհերի բարեկարգմանն ու վերազինմանը, որպեսզի ուսանողը լինի առավել ապահովված:

PrevPhoto
NextPhoto

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031