Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյարները որոշել են ավելի լավ պատրաստվել «Լավագույն մարզական ընտանիքի» հաջորդ մեկնարկին

Օգոստոս 24,2013 13:39

Ծաղկաձորում ընթացող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի յուրաքանչյուր օր առնվազն մեկ-երկու մասնակցի ծննդյան օր է նշվում: Կազմակերպիչները մրցումների ընթացքում բարձրախոսով շնորհավորում են հոբելյարներին, իսկ պայքարի ավարտից հետո, արդեն երեկոյան, ընտանիքները հավաքվում են, բարեմաղթանքներ ասում, երգում, պարում, ուրախանում:
Երեկ էլ բացառություն չէր: Նշվում էր Եղեգնաձորից Մանվելյանների ընտանիքի հոր՝ Արմենի, եւ Ջերմուկից Հարությունյանների ընտանիքի մայրիկի՝ Ռուզաննայի ծնունդը: Հետաքրքիր զուգադիպությամբ երկու ընտանիքներն էլ առաջին տարին մասնակցելով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին՝ հասել են եզրափակիչ փուլ ու այնտեղ ել վատ հանդես չեն եկել:

Թե Արմենը, թե Ռուզաննան Aravot. am-ի հետ իրենց տպավորություններով կիսվելով ընդգծեցին, որ տպավորությունները շատ մեծ են, որ հանրապետական փուլում մրցակցությունը անհամեմատ սուր է եւ իրենց մեջ որոշակի լարվածություն կար: Դրա համար Ռուզաննան որոշել է ընտանիքով այսուհետ ամեն օր մարզվել ու ավելի լավ նախապատրաստվել հաջորդ տարվան: Իսկ Արմենը ավելացրեց նաեւ, որ այստեղ շատ ընկերներ է ձեռք բերել եւ պատրաստվում է մեկնելուց առաջ շատերին հրավիրել Եղեգնաձոր:

 
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031