Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ինջիղուլյանի հարազատներ. Ադրբեջանական տեսանյութը չստացված կլիպ էր

Օգոստոս 24,2013 12:30

Հակոբ Ինջիղուլյանը քթի միջնապատի երկրորդ կարգի ջարդվածք չունի, Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է նրա հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը:

«Մեզ համար զարմանալի էին Հակոբի նշած տեղեկությունները: Բայց դե ակնհայտ է, որ  ադրբեջանցիների սովորեցրած, ստիպած տեղեկություններն էր հայտնում: Չստացված կլիպ էր: Այդ ռեպորտաժից երեւում է Ադրբեջանի մակարդակը: Անգիր արած տեքստ էր Հակոբն ասում, դեռ տեղեր էլ կար, որ զգացվում էր՝ այն, ինչ ստիպողաբար  պետք է ասեր,  մոռանում էր, իրեն հուշում էին : Հակոբը միայն տեսողական խնդիրներ ունի,  բայց քթի միջնապատի կոտրվածք, 4000 դոլար մոտիկ տեղ ծառայելու, 8000 դոլար բանակից ազատվելու  մասին ասածները իրականությանը չեն համապատասխանում: Նման բան երբեք չի եղել»,- ասաց Արմանը՝ անդրադառնալով օգոստոսի 21-ին համացանցում հայտնված Ադրբեջանում գերեւարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցազրույցին:

Արման Ինջիղուլյանը նաեւ հերքեց, թե եղբայրը հրամանատարի հետ խնդիրներ է ունեցել կամ  վեջինս Հակոբին վիրավորել ու հայհոյել է վատ կրակելու համար:

Արմանի խոսքերով, Հակոբն իսկապես եղել է Ստեփանակերտում, ինչպես պատմում էր, բայց. «Չեմ կարող ասել մեկ, թե երկու անգամ է այնտեղ եղել, բայց բոլոր հայերն էլ եղել են: Հարցն այն է, որ Հակոբը,  վստահեցնում եմ, անգամ չգիտի սոցիալ-քաղաքական բառի նշանակությունը, որ հարցազրույցով պատմում էր Ստեփանակերտի սոցիալական, քաղաքական իրավիճակի մասին»:

Արման Ինջիղուլյանը նաեւ շարունակեց. «Ադրբեջանցիները գիտեն, մեր զինվորը ինչքան է ստանում, պարզ է , որ էլի սովորեցրել էին, թե կասես վերցնում են 3400 դրամը:  Բայց ես էլ եմ ծառայել, սաղս էլ ծառայել ենք, գիտենք, որ նման բան չկա: Հակոբը  մի անգամ էլ դեռ զինվորական  գումարով ակնոց է առել, երբ կոտրվել էր: Եթե էդքան լավ է  Ադրբեջանում, թող մի հատ ակնոց տային, դներ»:

Ըստ ադրբեջանական տեսանյութի, որտեղ Հակոբը վստահեցնում է, որ իրեն շատ լավ է զգում ադրբեջանական համազգեստով, Արման Ինջիղուլյանը բացառեց. «Բոլոր գիտակից մարդիկ էլ պետք  հասկանան, որ ստիպել են, որ նման բաներ ասի: Անգամ կադրից դուրս հնարավոր է հարցազրույցի ժամանակ մի քանի հոգի զենքը պահել են վրան, ինքը խոսում է: Մենք նկատել ենք նրա լարվածությունը, հուզված էր, անհանգիստ, իր նման չէր»:

Անդրադառնալով քննադատություններին, թե հայ զինծառայողն ինչպես կարող էր նման հարցազրույց տալ, Արմանը հավելեց. «Անուղեղ մարդիկ, որոնք չեն հասկանում թշնամու ձեռքն ընկնելիս ինչ կարող է լինել, դրա համար պետք է քննադատեն: Գիտակից մարդիկ հասկանում են, թշնամու ձեռքն ընկնելիս ինչ կարող է  հետը կատարվել…»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Խեղճ says:

    Գլուխ գովալու բան չկա քիչ հարցազրույց տվեք:

  2. Օբյեկտիվ says:

    Բոլոր ժամանակներն էլ ունեցել են իրենց վասակ սյունիները….լռեք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031