Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի կանաչ տարածքները համալրվում են գեղարվեստական ձեւավորումներով

Օգոստոս 24,2013 12:10

Մայրաքաղաքի կանաչապատման եւ ծաղկապատման աշխատանքներին զուգահեռ` հատուկ ուշադրություն է դարձվում նաև գեղարվեստական լուծումներին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ այս տարի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կանաչ տարածքներում, այգիներում ու պուրակներում, նաև որոշ բակային տարածքներում քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծրագրերով նախատեսված է ստեղծել շուրջ 90 կոմպոզիցիա: Աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է: Կանաչապատման գեղարվեստական ձեւավորումները տեղադրելիս հաշվի է առնվում նաեւ տարածքի գործառնական նշանակությունը:  Նախատեսվում է հետագայում ավելացնել դրանց թիվը: Նախորդ տարի կանաչապատման գեղարվեստական կոմպոզիցիաները մայրաքաղաքում 30-ն էին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031