Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գյուղապետի արտահերթ ընտրություններից եւ ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հաղթանակից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ, 1in.am հետ զրույցում ասել է գյուղապետի նախկին թեկնածու՝ ՀՅԴ-ական Վովա Սահակյանը: «Քանի դեռ Հրաչ Մուրադյանի սպանությունը չի բացահայտվել, գյուղում լարվածությունը էլ ավելի կսաստկանա: Հենց այնպես, սովորական շարքային մարդ չեն սպանել, օրը ցերեկով գյուղապետարանի առաջ գյուղապետին սպանում են, ու մարդիկ սպասում են, որ վերջ՝ ամեն ինչ հանդարտվեց: Երբ նոր ընտրություններ ու նոր գյուղապետ ընտրվեց, վերջացա՞վ ամեն ինչ. իհարկե ոչ:
Կրկնում եմ՝ լարվածությունը գյուղում կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չբացահայտվի Հրաչ Մուրադյանի սպանությունը»,- ասել է նա:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում