Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդները նախապատրաստվում են երկու կարեւորագույն առաջնության

Օգոստոս 24,2013 10:42

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի Հոկսեն Միրզոյանի անվան ծանրամարտի դահլիճում այս օրերին Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց  հավաքականը նախապատրաստվում է երկու կարեւորագույն մեկնարկի:

Գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ սեպտեմբերին կայանալու է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի, իսկ հոկտեմբերի կեսերին՝ մեծահասակների աշխարհի առաջնությունը: «Այս հավաքին հրավիրվել են այն ծանրորդները, որոնք գոհացնում են մարզիչներին: Նրանք են. 56 կգ՝ Սմբատ Մարգարյան,60 կգ՝ Վանիկ Ավետիսյան, 69 կգ՝ Առաքել Միրզոյան, 85 կգ՝ Աղասի Աղասյան եւ Տիգրան Կարապետյան, 94 կգ՝ Արամ Անդրիկյան, +105 կգ՝ Հրաչ Ղարիբյան, Հայկ Հակոբյան, Ռուբեն Ալեքսանյան: Այս ուսումնամարզական հավաքում տղաներն աշխատում են հիմնականում վարժությունների կատարման տեխնիկան հղկելու վրա: Օգոստոսի 30-ին կվերադառնանք Երեւան, եւս մի հավաք կանցկացնենք եւ Սմբատ Մարգարյանը, Հրաչ Ղարիբյանը, Գագիկ Գրիգորյանն ու Հայկ Հակոբյանը կմեկնեն Եվրոպայի առաջնություն: Իսկ Վանիկ Ավետիսյանը, Առաքել Միրզոյանը, Աղասի Աղասյանը, Տիգրան Կարապետյանը Արամ Անդրիկյան եւ Ռուբեն Ալեքսանյանը կշարունակեն նախապատրաստվել աշխարհի առաջնությանը», պատմեց Պողոս Պողոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031