Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական մոդելը լրիվ անտեսել ենք

Օգոստոս 24,2013 10:20

Մենք վաղուց ենք կատարել մեր ընտրությունը՝ ընտրել ենք համամարդկային արժեքների եվրոպական չափորոշիչները, «Հայոց աշխարհ» թերթին ասել է  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

Ըստ նրա, « այսօր այդ չափորոշիչներն էլ հարաբերական են։ 1998թ., երբ մեր կուսակցությունը նոր էր հիմնադրվել, մենք ասում էինք, որ Հայաստանը պետք է անդամագրվի ՆԱՏՕ-ին, հիմա հրապարակային հայտարարություններ չենք անում, որովհետեւ փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում, ուր է տանում այս ամենը։ Սա՛ է իրականությունը։ Եվրոպական արժեքներին միայն այդ պրիզմայից նայելը սխալ է։ Մենք եվրոպական արժեհամակարգը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն՝ եթե առանձին սեգմենտներով նայենք, կարող ենք ընդհանրապես մոռանալ Եվրոպայի մասին՝ չխոսել։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունն առաջին հերթին այդ ուղղությունն է կարեւորում, ապա հարց է առաջանում. ի՞նչն է ստիպում առաջինը այդ օրենքներն ընդունել, երբ այլ պետություններ այդ ձեւով, այդ բովանդակությամբ դեռ չեն ընդունել։ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական մոդելը լրիվ անտեսել ենք, փոխարենը ընդունում ենք օրենքներ, որոնք անընդունելի են ցանկացած նորմալ մարդու համար։

 

Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031