Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի ընտրությամբ Ադրբեջանը խոցելի է դառնում

Օգոստոս 24,2013 10:11

ՀՀ նախագահը Ծաղկաձորում բազեականների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով առաջիկա հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, Իլհամ Ալիեւին մատնացույց արեց որպես Հայաստանի համար «ամենաձեռնտու» թեկնածուի: Այդ հայտարարությունը Հայաստանում, ինչպես եւ Ադրբեջանում ու Թուրքիայում, բավական լայն արձագանք գտավ, եղան նաեւ քննադատություններ, գրում է «Ազգը»:

Թերթը նկատում է, եթե ինքդ չես կարող փոխել որեւէ բան, ապա գտիր այն նվազագույն «առավելությունը» հակառակորդներից մեկի պարագայում եւ օգտագործիր դա արտաքին շուկայում: Մանավանդ որ հակառակորդը, այս պարագայումՙ Ալիեւը, անկախ քո ցանկությունից վերընտրվելու է, եւ վերստին նստելու ես նրա հետ դեմ առ դեմ: Ես չհանդիպեցի որեւէ մեկնաբանությանՙ հետեւյալ առումով: Հայաստանին պարտադրված քարոզչական ներկա պատերազմի պայմաններում անշո՛ւշտ նախընտրելի է Իլհամ Ալիեւը իր սուլթանական կերպարով:

Նա երրորդ անգամ վերընտրել է տալիս իրեն, թեկուզ սահմանադրական պատրադրված փոփոխությամբ: Դրանով իսկ նա դառնում է խոցելի ներքին թե արտաքին ճակատների վրա: Խոցելի է դառնում ողջ Ադրբեջան պետությունը ժողովրդավարության (որը քարոզչական պատերազմներում ամենասիրված եւ օգտագործվող թղթադրամն է) միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով: Իսկ խոցելի երկրի խոցելի նախագահը տասն անգամ ավելի շատ պիտի մտածի պատերազմը կորցնելու պարագայում իրեն սպասվող դաժան ճակատագրի մասին:

 

Հոդվածն ամբողջությամբ` «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031