Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը կփոխվի հանուն Սերժ Սարգսյանի՞

Օգոստոս 24,2013 10:05

Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014 թվականին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, գրում է «168 ժամ» թերթը:

Պարբերականի համաձայն, նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Հայաստանում վերացնել կիսանախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ: Ըստ այդմ, նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդանական լիազորություններ, իսկ դե ֆակտո իշխանության ղեկավարը դառնալու է վարչապետը: Այս սցենարով, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի, նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին կարող է հրաժարական ներկայացնել եւ գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը:

Նույն աղբյուրների համաձայն, արդեն իսկ որոշվել է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ղեկավարելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստեղծվի այս տարվա դեկտեմբերին: Սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին խոսակցությունները սկսվեցին այս տարվա նախագահական ընտրություններից հետո, Սերժ Սարգսյանը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին անգամ առաջարկեց գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, ինչից վերջինս հրաժարվեց:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Սցենարի հեղինակ` Վլադիմիր Պուտին: Նույն գործընթացի ականատեսը եղանք Ռուսաստանում, երբ նախագահն ու վարչապետը փոխվեցին դերերով: Փաստորեն Տիգրան Սարգսյանը խամաճիկային նախագահի դերում է լինելու ? Սերժ Սարգսյանը գոնե տեղյակ է, որ ինքը անկախ Հայաստանի նախագահն է, թե կարծում է, որ Ռուսաստանի Ֆեդերացիայի մի ինքնավար մարզ է կառավարում ???

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031