Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ ԲՀԿ-ական պատգամավորի եւ ամերիկահայի միջեւ

Օգոստոս 24,2013 09:55

Օֆշորային նոր սկանդալ է հասունանում, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ աղբյուրի, ամերիկահայ գործարար, «Արցախբանկի» բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլայի ակումբի ղեկավարներից Հրաչ-Ներսես Կապրիելյանը, որոշ տեղեկություններով, Շվեյցարիայից «Արարատ» թիմում ներդրում կատարելու խոստումով մեծ գումարներ է հավաքագրել հայ համայնքից, բայց այդ գումարներն ուղարկել է օֆշորային գոտում իր բիզնես կազմակերպությանը:

Տեւական ժամանակ է` լուրջ «ռազբորկաներ» են ընթանում ամերիկահայ գործարարի եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի միջեւ: Երբեմնի գործընկերներ Արագած Ախոյանի եւ Հրաչ-Ներսես Կապրիելյանի միջեւ աղմկահարույց սկանդալը սկիզբ է առել այն բանից հետո, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որևէ հիմնավոր պատճառի դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։

Ավելի ստույգ՝ դեռեւս 2002-ին Հրաչ-Ներսես Կապրիելյանը, չգիտես ինչու, որոշել է իր եւ Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած «Իտարկո Քոնսթրաքշն» ընկերության բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել՝ փորձելով «քցել» Ախոյանի մոտ մեկ քառորդ բաժնեմասը։ Ախոյան-Կապրիելյան մոտ 10-ամյա «մենամարտը» դեռ անավարտ է:

Հոդվածն ամբողջությամբ՝  «Հրապարակի»  այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031