Հասարակության ակտիվ հատվածը շատ սուր է արձագանքել Արա Սահակյանի՝ Ղազախստանում դեսպան նշանակվելուն, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ թերթի, հիշել են Արա Սահակյանի ՀՀՇ-ական անցյալը, անգամ ինչ-որ զավեշտալի պատմություն են արխիվից հանել. եղբոր՝ թութակ գողանալու մասին: ՀՀՇ-ն ու տերպետրոսյանական շրջանակներն էլ են ծանր տարել փաստը՝ փորձում են տարանջատվել Սահակյանից եւ նշում են, որ նա վաղուց էր հրաժեշտ տվել իրենց թիմին: Դատելով այս անառողջ իրարանցումից, կարելի է եզրակացնել, որ մեր հանրությունը թերեւս կարծում է, թե 16 տարի առաջ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից կամովի հրաժարական տված անձը, որն այսօր ընդամենը 58 տարեկան է, պետք է հպարտ-գործազուրկի կարգավիճակից չհրաժարվի եւ հետայսու զբաղվի միայն թոռների խնամքով:
Այս տարերային ատելության, ցասումի ու չարության, անհանդուրժողության և մերժումի մթնոլորտում ակնհայտ է, որ մեր հասարակության ակտիվ հատվածը կազմված է բացառապես դատավորներից: Բայց ասված է, չէ՞. մի դատիր, որ չդատվես»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում