Օգոստոսի 24-ին, ժամը 01.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի մասին տեղյակ են պահվել Գյումրի քաղաքի «1-04» ծառայության աշխատակիցները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 24ԼԼ060 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ռ. Մ.-ն (1978 թ.) եւ Վ. Մ.-ն (1980 թ.) տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: