Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթի պատ». Բռնության պատճառով քանի ընտանիք է քայքայվել

Օգոստոս 23,2013 23:36

Օգոստոսի 23-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ Զորավար Անդրանիկի հրապարակում «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ակցիա՝ «Ամոթի պատ»:

Ակցիայի ընթացքում կենտրոնի աշխատակիցները անցորդներին բաժանում էին թռուցիկներ, որոնք բացատրում էին՝ որն է համարվում բռնություն: Նաեւ քաջալերում էին իրենց կարծիքը գրել ու ամրացնել «ամոթի պատի» վրա: Պատը իրենից ներկայացնում էր բռնության տեսարան պատկերող վահանակ:

Կենտրոնի կորդինատոր Սաթենիկ Գևորգյանի խոսքերով՝ ակցիայի գլխավոր նպատակն է տեղեկացնել մարդկանց իրենց կենտրոնի աշխատանքի մասին և անցորդներին խրախուսել իրենց ուղերձը, ցանկություններն ու պատկերացումները ընտանեկան բռնության վերաբերյալ տեղադրել պատի վրա` վերհանելով ընտանեկան բռնության խնդիրը՝ ցույց տալ մարդկանց վերաբերմունքը հարցի շուրջ.

«Կանանց իրավունքների կենտրոնը բազմաթիվ բացօթյա ակցիաներ է կազմակերպել քաղաքի կենտրոնում, որոշեցինք այս անգամ էլ ծայրամասի բնակչությունը ինտեգրված լինի այս միջոցառմանը: Ընտրել ենք ամենամեծ ու մարդաշատ թաղամասերից մեկը»:

Ակցիայի մասնակիցներից մեկը ողջունեց գաղափարը.

«Բռնությունը տարածված ա, դրա համար էլ սենց բաներ են անում: Էդ բռնության պատճառով քանի ընտանիք է այքայվել: Բայց մենակ մեծերը չեն տուժում՝ մի քանի դեռահաս ինքնասպան եղան էդ պատճառով: Չնայած դրան, ակցիան ունի թերություններ՝ մատչելի չեն բացատրում մարդկանց ու թղթերը լավ չեն կպնում՝ անընդհատ պոկվում են»:

PrevPhoto
NextPhoto

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031