«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վլադիմիր Պուտինի այցելությանը՝ Բաքու:
Հարցին՝ շարունակ խոսում էին, որ նա գալու է Հայաստան, բայց գնաց Բաքու, ո՞րն է Ձեր գնահատականը, դա տարածաշրջանային ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել՝ նա պատասխանեց. «Ես Պուտինի կամ Օբամայի կամ մեկ ուրիշի այցով չեմ պայմանավորում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ ազգային շահերը: Բայց պարզ է, որ ներքաղաքական, քաղաքացու խնդիրներին զուգահեռ ունենք միջազգային խորացող տագնապներ՝ Արցախի հետ կապված, Եվրասիա, Եվրամիություն: Այդ ճնշումները բազմապիսի են:
Մենք չունենք իրավական պետություն, իրավական իշխանություն եւ իրավական նախագահ, եւ անհնար է, որ Հայստանը կարողանա իրացնել իր շահը: Դրա համար ես չեմ խնդրում, բայց իր համար ասում եմ, որ սա իր համար, իր իշխող կուսակցության նժդեհականության եղանակն է՝ հասկանալու համար, որ պիտի իրենք փոխեն ուղին եւ ելքեր գտնեն: Բայց ելքն առաջին հերթին ենթադրում է կեղծիքը հաղթահարել ճշմարտությամբ: Մինչեւ հիմա այդ կեղծիքի արգասիքները կան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ