Ֆրանսիայի Բրեստ քաղաքի սուպերմարկետներից մեկում, ուրբաթ օրը անվտանգության աշխատակիցը հայի է բռնել, որը փորձում էր նրբաբլիթ գողանալ: Հայտնում է «Մանվիլ» պարբերականը:
32-ամյա հայը, աշխատակցին կծելով, կարողացել է փախչել, սակայն մի քանի ժամ անց նրան կրկին բռնել են: Նա մեկ տարի առաջ դիմել է Ֆրանսիայի իշխանություններին` ապաստան ստանալու:
Նրա նկատմամբ բողոք ներկայացրած անվտանգության աշխատակիցը պետք է բուժզննում անցնի, քանի որ նրա վրա հարձակվողը հիվանդ է հեպատիտ C-ով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ