«Ի տարբերություն Մեդվեդևի, կարծես, թե Պուտինը տարված չէ Ղարաբաղով ու չի պատրաստվում իր քաղաքական կապիտալը ծախսել դրա վրա», – ադրբեջանական «Վեստի» լրատվականին ասել է բրիտանացի լրագրող, «Քարնեգի» հիմնադրամի կովկասյան հարցերով ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը` հատկանշական համարելով, որ Ռուսաստանի նախագահը քիչ է անդրադարձել Ղարաբաղի հակամարտությանը Բաքու կատարած այցի ժամանակ:
Ըստ նրա, Պուտինի այցից հետո Կովկասում ռազմավարական հավասարակշռությունը արմատապես չի փոխվել. «Առայժմ, թվում է, որ ռուսների ամենամեծ ձեռքբերումը Աբշերոնի գազային նախագծին «Ռոսնեֆտի» մասնակցությունն է», – ասել է նա:
Փորձագետի կարծիքով Պուտինի այցը և’ Ադրբեջանի, և’ Ռուսաստանի համար ուժերի ցուցադրության առիթ էր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ