Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին այսօր ելույթ ունեցավ նաեւ Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը: Նա շատ հուզված էր եւ ամբիոնին մոտեցավ արցունքները մի կերպ զսպելով:
Նա անդրադարձավ Լյուքս Ստեփանյանի գործին. «Վովա Գասպարյանը խոսք տվեց, որ շուտով դեպքը կբացահայտվի, բայց դեպքը թաքցրեցին: Դրանից հետո սպասեցի: Շատ սպասեցի, չկարացա դրանց վրեն, էլ ոչ մեկը չզանգահարեց, ոչ մի բան ինձ չասեց: Սպասում էի: Մեռնեմ ձեզի: Մեր զինուժն ինձ ասեց՝ ամեն ինչը կբացահայտենք, թաքցրեցին այս գործը: Իմ անմեղ երեխան, մի թաք տղա ունեի, տարան սպանեցին, բերին տվին ինձ: Ի՞նչ ասեմ: Ամոթ Սերժին: Գործը չեն բացահայտում, իմ գործը գյուղապետին են տվել: Գյուղապետն ի՞նչ գործ ունի իմ գործի հետ»,- ասաց սպանված զինվորի հայրը եւ չկարողանալով շարունակել խոսքը՝ հուզմունքից հեռացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ