Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքում կոչ է անում նոր ուժ ստեղծել

Օգոստոս 23,2013 20:01

«Մենք միասին այս հրապարակում տվել ենք երդում, եւ ես ուրախ եմ, որ այն բանից հետո, երբ ինձ, իմ կնոջը, իմ տղաներին մեր ոստիկաններից ոմանք ասֆալտի հոտը եւ համը ցույց տվեցին, ոստիկանապետը որոշեց ժողովրդի հետ քայլել եւ աղոթել, ես գոհ եմ, որ արյուն չթափվեց ոչ ոստիկանի, ոչ քաղաքացու: Դրա համար կոմեդիա անենք, քննադատենք, բայց մենք գործ ունենք անելու եւ այդ գործի համար մենք այստեղ կանգնած ենք»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքին հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հանրահավաքի սկզբում հիշեց Հրաչ Մուրադյանին, ում ծննդյան օրն է այսօր եւ կոչ արեց հարգել նրա հիշատակը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Վերջին մի քանի ամիսը ցույց տվեցին, որ պայքարը կախված չէ մի հոգուց: Ես շատ հպարտ եմ, որ այդ գիտակցությունը կա մեր ազատամարտիկների մոտ, տրանսպորտի համար պայքարող երիտասարդների մոտ: Պարզ է, որ շատ շուտով գազի գինը զգացնել պիտի տա: Շատ շուտով բնապահպանական հզոր հարված պետք է հասցվի մեր բնակավայրին: Միասին պիտի անկախության օրակարգը ստեղծենք, բայց դա անելու համար պիտի վեր հառնենք անձնակենտրոն, հատվածական մոտեցումներից, պիտի հաղթահարենք քաղաքացիական, քաղաքական շարժումների այս արհեստական վիհը, որ կա: Այս հրապարակում պետք է թեւ եւ թիկունք լինենք քաղաքացի, ազատամարտիկ, կուսակցություն՝ եթե ուզում է փոփոխություն, ազգի փրկություն, այս ամսվա ընթացքում պիտի կերտի այն ուժը, որը կփոխի երկիրը: Մենք բոլոր ճակատներով պայքարում ենք: Մենք կողմ ենք իրական, գաղափարական ազգային միասնության»:

Նա անդրադարձավ նաեւ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին. «Նախկին մարզպետը՝ Սյունիքի պարոն Լիսկան հրաժարական տվեց, այդտեղ եւս կա արդարության խնդիր, մենք հետ չենք կանգնում այդ պայքարից, մեզ հետ է ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը»:

Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց իր այն միտքը, որն ասել էր նախկին հանրահավաքներին: Նա վստահեցրեց, որ այս իշխանությունները այս տարին չեն հանելու:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Դրվեց դերասանության սկիզբը:Տեսնես ինչպիսի՞ կերպարների մեջ է մտնելու:Ինձ թվում է Րաֆֆիին ուղարկել են ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ գործունեությունը խոչընդոտելու համար:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031