Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը Ղազախստանում գինու, կոնյակի արտադրության մենաշնորհ ունե՞ն

Օգոստոս 23,2013 19:16

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Տավուշի մարզ է այցելել Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը դեսպանին ընդունելով՝ ներկայացրել է մարզի վերաբերյալ տեղեկատվություն, անդրադառնալով նաեւ Տավուշի  տնտեսության գերակա ճյուղերին եւ  հեռանկարներին:

Ըստ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի՝ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ այդ երկրում հայկական մեծ համայնք  կա, հավելելով. «Մի շարք ապրանքատեսակների, կոնկրետ կոնյակի եւ գինու արտադրության մենաշնորհը պատկանում է  հայ ձեռնարկատերերին»:

Ըստ  մարզպետարանի կայքի՝ «Այցին զուգահեռ  դեսպանի նախաձեռնությամբ Տավուշի մարզպետարանում անցկացվեց «Ղազախստանի եւ Հայաստանի ջանքերը միջուկային զենքի չտարածման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային հարցերը՝ տնտեսական, էկոլոգիական եւ գիտական բնագավառներում» թեմայով կոնֆերանս:

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի կայքի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031