Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անվճար համակարգիչ առաջին դասարանցիներին

Օգոստոս 23,2013 17:59
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել  ուսումնական համակարգիչների արտադրության զարգացման հայեցակարգի մշակումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը կարևոր նախապայման է հանրապետության դպոցականներին համակարգիչներով ապահովելու ծրագրի իրականացման համար,  որի մեկնարկը,  համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի՝ նախատեսվում է 2016 թվականից: «Մենք ծրագրի արդյուքնում ապահովելու ենք, որպեսզի 2016 թվականի սեպտեմբերց սկսած յուրաքանչյուր առաջին դասարան հաճախող երեխա պետության կողմից ստանա անվճար համակարգիչ»,- նշել է Ա. Աշոտյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի գործուենությանն առնչվող աշխատանքային և կազմակերպական այլ խնդիրներ:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հավելեմ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր սովորողները, դասավանդողները՝ առաջին դասարանից –քոլեջ, սեպտեմբերի մեկից դպրոց են գալու անհատական նեթբուք/նոթբուքով։ Սա իրողություն է։

    • Դհոլ says:

      Այս դպրոցը անգրագետնրի ջերմոց է որը հիմնական շեշտը դնում է միմիայն համակարգչի վրա՝ ձեր դպրոցին նորմալ կրթարան դառնալու հարցում ոչինչ չի կարող օգնել: Հիմա բոլորն էլ տանը համակարգիչներ ունեն:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/08/23/279204/

      © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  2. Գուրգեն Յանիկյան says:

    Չէի էլ կասկածում, որ 2013-ից չի լինի :)… երեխաներիցս վերջին ծնվեց մեկ-երկու ամսի առաջ այսպես կոչված հղիության վաուչեր կոչվածների ներդրումից առաջ, նրա ծնվելուց մի քանի ամիս հետո արաշում ընդունեցին երրորդ երեխայի ծնվելու դեպքում 470000 դրամ միանվագ նպաստ հատկացնել, փոքրս հենց դարձավ երկու տարեկան որոշում ընդունեցին մինչև երկու տարեկան բոլոր երեխաների համար ամսական 18000 դրամ նպաստ վճարել… հիմա էլ սա… ))))… մտածում եմ, որ որոշում ընունողների երեխաներն ու թոռները 2016-ից գնալու են դպրոց…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031