Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«…Նշանակում է, բոլորս բանտում ենք, մեր երկիրը բանտում է». Լեւոն Զուրաբյան (Տեսանյութ)

Օգոստոս 23,2013 17:42

z_1 z_4«Եթե ոստիկանությունը զբաղված է սադրանքներով, քաղաքական հետապնդումներով ակտիվիստների նկատմամբ, նշանակում է կոպտորեն խախտվում է «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 9-րդ հոդվածը: Եթե գործեր իրավապահ մարմինների եւ Զինված ուժերի  ապաքաղաքականացումը, չէինք ունենա քաղբանտարկյալներ բանտերում, չէինք ունենա Մարտի 1: Որովհետեւ դեմոկրատական Հայաստանում Զինված ուժերը  չէին օգտագործի զենքը սեփական ժողովրդի դեմ»,- այսօր գլխավոր դատախազության դիմաց ամեն ուրբաթ կազմակերպվող ակցիայի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` ընթերցելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 9-րդ հոդվածը` համեմատելով այսօրվա իրականության հետ:

«Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում  ապահովում է խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում: Եթե Տիգրան Առաքելյանը բանտում է, նշանակում է այսօր չունենք խղճի ազատություն»,- ասաց պարոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով, ընդդիմության  տարիների  պայքարի շնորհիվ,  մարդիկ վերագտնում են պայքարելու ուժը իրենց  տարրական իրավունքների համար.  «Այսօր Հայաստանում աստիճանաբար ստեղծվում է մի մթնոլորտ, որ ժողովրդի համբերությունը սպառվում է:Այսօր մարդիկ, գնալով հասկանում են, որ կանգնած են երկընտրանքի առջեւ կամ իրենք քոչելու են այս երկրից, իրենց երեխաներին ուղարկելու են ավելի հեռանկարային երկրներ կամ իրենց ուժերով ստեղծելու են մի երկիր, որտեղ ապրելը փառք, հաճույք,  արժանապատվություն , երջանկություն է լինելու: Այսինքն,  այնպիսի երկիր, որի երազանքով ուղիղ 23 տարի առաջ այս օրը Հայաստանի  գերագույն խորհուրդը հռչակեց Անկախության հռչակագիրը… այս օրը հիշում ենք պարծանքով,  բայց այս օրը հիշում ենք նաեւ ցավով, որովհետեւ այն երկիրը, որի մասին երազում էինք, այսօր չունենք: Չունենք այն պատճառով, որ մինչեւ հիմա Տիգրան Առաքելյանը նստած է բանտում: Եթե գոնե մեկ մարդ կա, որը իր օրինական,  քաղաքական գործունեության համար  բանտ է գնում, նշանակում է, բոլորս բանտում ենք, մեր երկիրը բանտում է»:

Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գասպարյան says:

    Համաձայն եմ: Մենք այսպիսի երկրի համար չենք պայքարել՝ յուրաքանչյուրս իր աշխատանքով.
    Մենք արժանի ենք ավել ՞մարդկային ՞ ղեկավարության և ոչ թե ՞թալանչիների՞ ղեկավարության:
    Վաղուց ժամանակն է ազատվել չարիքից.

  2. Gayane says:

    Քանի մեր ղեկավարները Աստծու տեղ պաշտում են փողը, այս երկրում ոչինչ չի փոխվի: Քրիստոնեությունը դա ժառանգություն չի, դա ապրելակերպ է: Ու երբ երդվում են Աստվածաշնչի վրա, վատ չեր լինի գոնե կարդային, թե ինչ է գրված այնտեղ: Մի բան ել, եթե երկիրը չունի միջին խավ, նա արդեն դատապարտված է: Ցանկացաց բարգավաճող երկիր հիմնված է միջին խավի վրա և հասկանալով դրա կարևորությունը աջակցում է միջին բիզնեսի զարգացմանը. Կա օրենք, կա մրցակցություն, կա ստեղծելու և աշխատելու ցանկություն:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031