Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանն անձա՞մբ զանգեց ցուցարարին ու իր մոտ հրավիրեց (Տեսանյութ)

Օգոստոս 23,2013 17:23

Այսօր գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի հարազատները:

Այսօրվա կայացված դատավճռով Բախբուդարյանն ու Բարսեղյանը 4 տարվա ազատազրկման են դատապարտվել:

Հիշեցնենք, որ 2012 թվականին օպերլիազորները բերման են ենթարկել բնակարանային գողության մեջ կասկածվող Ռոբերտ Հովսեփյանին եւ նրա ընկերներին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ օպերատիվ զրույցի ընթացքում, երբ Ռոբերտ Հովսեփյանը հայտարարել է, որ գողություններ չի կատարել և գողություններից տեղեկություններ չունի, Խաչիկ Բախբուդարյանը, Արտակ Բարսեղյանը և քննությամբ չպարզված ոստիկանության երկու աշխատակիցներ, ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Ռոբերտ Հովսեփյանին ապօրինի պահել են աշխատասենյակում, ձեռնաշղթայով կապել ձեռքերը ու ծեծի ենթարկել՝ ոտքերով, ձեռքերով, մահակով հարվածելով դեմքին և մարմնին, ստիպել խոստովանել նախկինում արձանագրված և չբացահայտված գողությունների մեջ նրա մասնակցությունը։ Ծեծի ժամանակ Խաչիկ Բախբուդարյանը ձեռքերի ափերով հարվածել է Ռոբերտ Հովսեփյանի ականջներին, ինչի հետևանքով տեղի է ունեցել ձախ ականջի թմբկաթաղանթի տրավմատիկ թափածակում։ Գործադրված բռնության հետևանքով Ռոբերտ Հովսեփյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։

«Եկեք, ասեք, ինչի՞ համար եք դատում անմեղ ոստիկաններին: Մեր դատախազությունը չի հավատում ոստիկաններին, հավատում է թմրամոլներին: 5 թմրամոլների ցուցմունքի հիման վրա ոստիկանները դատապարտվում են» ,- ասաց օպերլիազորի հայրը՝ Անդրանիկ Բախբուդարյանը:

Ավելի ուշ ցուցարարներին միացավ Կենտրոնի փոխոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանը եւ հանգստացրեց ցուցարարներին: Դատապարտված օպերլիազորների հայրերին քաշեց մի կողմ եւ ասաց. «Մեզ հիմա սա պետք չէ»:

Հետո, երբ տեսավ, որ նրանք չեն հանգստանում, բջջայինով զանգահարեց ինչ-որ մեկին ու փոխանցեց Անդրանիկ Բախբուդարյանին, վերջինս անմիջապես լռեց ու նստեց ոստիկանության մեքենան, ասաց գնում է ոստիկանություն: Մեր հարցին՝ ոստիկանապետի հե՞տ էիք խոսում, ասաց. «Շատ հնարավոր է»: Նա հեռանալիս հարազատներին հանդարտեցրեց ու ասաց, մի կանգնեք այստեղ, գնացեք:

Մանրամանսերը՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031