Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Եղել է փողերի յուրացում»․ (Տեսանյութ)

Օգոստոս 23,2013 16:50

Երկար ժամանակ տարբեր լրատվամիջոցներ գրում էին թե «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց եւ տղամարդկանց մերկ մարմիններ:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ներկայացուցիչ Լուսինե Օհանյանը հստակեցնում է դասընթացների անցկացման պատճառը. «Եթե անդրադառնանք կատարված իրավիճակին, խոսքը վերաբերում է 250 երիտասարդներին, որոնք 2012 թվականին իրենց ամառային հանգիստն են անցկացրել ճամբարում: Ցանկացած ճամբարի ավարտին բոլոր երիտասարդները հնարավորություն են ունենում գնահատման թերթեր լրացնելու, որտեղ իրենց առաջարկները, բողոքները, դիտողությունները, ցանկությունները նշում են գնահատման թերթերում»:

Լ. Օհանյանը պարզաբանում է, որ գնահատման թերթիկները հիմք են հանդիսանում բարելավումներ կատարելու և փոփոխություններ մտցնելու: Այսպիսով,  2011 թվականի ճամբարի ավարտին երիտասարդները ցանկություն են հայտնել նաև սեռադաստիարակության վերաբերյալ սեմինարներ կազմակերպել, որոնք նախաձեռնել են կազմակերպիչները 2012 թվականի ընթացքում: Նրանք հրավիրել են համապատասխան մասնագետի, որը հոգեբանների և սեքսապաթոլոգների հետ միասին կազմել է ծրագիրը:

«2012 թ. այդ ծրագիրը ներկայացվել է երիտասարդներին: Արձագանքը բավականին լավ է եղել, այսինքն` 250 երիտասարդներից մոտավորապես 5-6 երիտասարդ դժգոհություն են հայտնել (մնացածը իրենց գոհունակությունն են հայտնել ճամբարային ծրագրի համար)»:

Ի պատասխան տիկին Օհանյանի խոսքերի՝ «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ կա նաև հարցի «մյուս կողմը», որի մասին չխոսվեց. «արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից որոշումը բողոքարկվե՞լ է, թե՞ ոչ»:

Լուսինե Օհանյանը նշում է, որ բողոքարկման կարիք չի եղել, քանի որ որոշման մեջ հստակ առաջարկներ են ներկայացվել կառավարության որոշ ծրագրերում փոփոխություններ կատարելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու:

Տիկին Օհանյանը հավելեց, որ արդարադատության նախարարության պահանջը եղել է այն, որ ցանկացած ծրագիր բարեգործական կառույցների կողմից ամեն անգամ ներկայացվում է կառավարության հումանիտար հանձնաժողովին, որը տվյալ ծրագիրը որակում է բարեգործական:

Պարոն Ամարյանը համարում է, որ միայն դպրոցները և ուսումնական հաստատությունները իրավունք ունեն սեռական դաստիարակության դասընթացներ անցկացնել: Սակայն Լ. Օհանյանը ասում է, որ սեմինարների անցկացումը արգելված չէ, ուստի իրենց ճամբարը ունեցել է իրավունք հրավիրելու համապատասխան մասնագետի և կազմակերպելու սեմինար:

Պարոն Ամարյանը հարցադրում է անում, թե «որտեղի՞ց առաջացավ Լուսինեի մոտ 19 հազար դոլարի պակասորդ»: Լուսինե Օհանյանը պնդում է, որ այդ ամենի համար փաստեր են պետք, որպեսզի պարզ լինի թե ինչի մասին է խոսքը: Ալեքսանդր Ամարյանը վստահեցնում է, որ իր մոտ կան ձայնագրություններ, որտեղ հաստատվում է այն, որ եղել է «փողերի յուրացում: Էդ գումարները, որոնք նպատակային բարեգործական ծրագրերով արտասահմանից եկել են անվանական մարդկանց անուններով, որտե՞ղ են: Ո՞րտեղ է պրն. Մկրտիչ Գրիգորյանի աշխատավարձը, որ ամսական 1000 դոլար աշխատավարձ են խոստացել, ինչի՞ նրան չեն գրանցել…ինչի՞ եք մարդուն հասցրել էն բանին, որ էսօր ինքը 27 միլիոնի չափ միայն իր աշխատավարձը պահանջի, եթե եկեղեցական ենք, եթե մաքուր ենք, հոգևոր ենք, բարի ենք, ինչի՞ ենք էս մեխանիզմները օգտագործում:

Պրն. Ամարյանը ներկայացրեց այն մարդկանց աշխատանքային գրքույկները, որոնց հեռացրել են աշխատանքից ինչպես նա է նշում` օրենքի կոպիտ խախտումով:

Մկրտիչ Գրիգորյանի` 27 միլիոն աշխատավարձի պահանջով գործը գտնվում է դատական մարմինների քննության ներքո: Սակայն 2013 թ-ի ապրիլ ամսից սկսած նշանակվել են 10-ից ավելի դատական նիստեր, որոնց հենց հայցվոր կողմը որոշակի պատճառներով չի մասնակցում և գործը հնարավոր չի լինում բերել իր ավարտին: Տիկին Օհանյանը հավելեց, որ պրն. Մ. Գրիգորյանը երբևիցե չի հանդիսացել ընկերակցության աշխատակիցը, քանի որ ընկերակցությունն ունի 300-ից ավել աշխատողներ, և ընկերակցությունը կատարում է իր վրա դրված հարկային և աշխատավարձի վճարման բոլոր պարտականությունները:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031