Այսօր կեսօրին Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել նստացույցի երկու մասնակցի` Վահագն Մինասյանին ու Սուրեն Սահակյանին:
Դեպքի ականատես է եղել միայն ակտիվիստ Արթուր Չիլինգարյանը: Նրա պատմելով, ոստիկանները քաշքշելով երկու ակտիվիստներին՝ նստեցրել են մեքենա, այն բանից հետո, երբ նրանք միացրել էին բարձրախոսը, որը ավտոմատ ռեժիմով անընդհատ կրկնում էր`«Պահանջում ենք քաղաքապետարանն ազատել քրեածին տարրերից»:
Արթուր Չիլինգարյանի խոսքերով, ոստիկաններն ասել են, թե բարձրախոսի ձայնը խոչընդոտում է քաղաքապետարանի աշխատանքը ու դրա համար են ակտիվիստներին տարել ոստիկանություն:
Նա նաեւ ասաց, որ առավոտից քաղաքապետարանի մոտ է եղել նաեւ ՀՀԿ տատիկը, որն անընդհատ անպատվել, վիրավորել ու ձեռնափայտով հարվածել է ակտիվիստներին: Քաղաքապետարանի առջեւ դրված պաստառներն էլ անընդհատ վերցրել ու փողոց է նետել:
Կարդացեք նաև
Չիլինգարյանի պատմելով, ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո, սեւ մեքենա է կանգնել քաղաքապետարանի դիմաց եւ. «Մեքենայից դուրս եկավ, երևի թե, օլիգարխի տղա, սկսեց հայհոյել, հետո թքեց մեքենայի վրա ու նստելով մեքենան հեռացավ: Ոստիկանները, ինչպես միշտ կարեւոր դեպքերի ընթացքում, այստեղ չէին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ azatagrumtv-ի