Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Բեքարյանը գեղանկարչության Վահան Տերյանն էր

Օգոստոս 23,2013 16:25

_F8W8867 _F8W8859 _F8W8865«Այսօր մոդա է՝բոլորը պրոֆեսորներ են, բայց այն ժամանակ նկարչության մեջ կային մի քանի պրոֆեսորներ, որոնցից մեկը Արա Բեքարյանն էր»,-այսօր ժողովրդական նկարիչ Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի ժամանակ նշեց Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:

Նրա խոսքով բազմաթիվ ուսանողներ ցանկանում էին սովորել միայն Բեքարյանի արվեստանոցում: Հայ գեղանկարչության մեջ նա ինքնատիպ էր:

Գեղանկարիչ Էդվարդ Վարդանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Բեքարյանը ազգային հարստություն էր՝ ազգային արժեք.

«Նա մշակույթի գիտակ էր, հանրագիտարանային գիտելիքներով լցված մարդ: Նկարիչների միության կեսից ավելին Բեքարյանի ձեռքի տակով է անցել: Ստեղծագործությունները բանաստեղծություններ են, նա գեղանկարչության Վահան Տերյանն է: Նկարները լավատեսական են, գեղեցիկ, բարի, ազնիվ: Նա սիրահարված էր իր աշխատանքներին, իր փոքրիկ Հայաստանն անհամեմատելի էր»:

Ազգագրագետ Քնարիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նկարիչը քնարական պատումի նուրբ բանաստեղծական աշխարհում է ապրել: Նա ներկայանում է բնության ներդաշնակության մեջ: Արա Բեքարյանը բանաստեղծական նրբանկատ խառնվածքի եւ խոր աշխարհայացքի տեր անձնավորություն էր, խստապահանջ եւ բարի: Արա Բեքարյանի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ ցուցասրահներում՝ Լիբանան, Ֆրանսիա, Կանադա, Բելգիա: Պահպանվում են հայաստանյան եւ մի շարք երկրների թանգարաններում եւ մասնավոր հավաքածուներում:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031