Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտ Արշակյան. «Ավելի լավ է ուղեվարձը լինի 200 դրամ ու նստող չլինի, բայց վարորդ լինի, քան…»

Օգոստոս 23,2013 16:06

 «Փոխադրողների վիճակը գնալով բարդանում է, որը կապված է ուղեվարձի ցածր լինելու հետ: 100 դրամ ուղեվարձը չի ծածկում այն ծախսերը որը անում են ընկերությունները»,- այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն ու ավելացրեց, որ ուղեվարձի պատճառով այսօր 23 երթուղիներ մնացել են դատարկ:

«Մենք դիմել ենք քաղաքապետին, որ մեր ընկերության անդամներին, նույնպես ներառեն իրենց հանձնաժողովի մեջ: Այդ ժամանակ կկարողանանք նորից հաշվարկներ անել ու ամեն ինչ տեղը գցել: Թե չէ, որ էսպես շարունակվի էդ 23-ի թիվը կավելանա»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա էր նաև «Արշակյան եղբայրներ» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը. «Ուղեվարձի ցածր լինելու հետևանքով գոյացել են և գոյանում են պարտքեր: Մենք դատական վեճերի մեջ ենք: Մեզ անգամ քաղաքապետարանն է դատի տվել: Դիզվառելիքը 100 դրամով թանկացել է, իսկ դիզվառելիքը սակագնի մեջ կազմում է 60-70 տոկոսը՝ կախված երթուղու երկարությունից: Սա է պատճառը, որ մեր բոլոր ունեցվածքները գրավի տակ են, բայց մենք պարտավորությունից դրդված շարունակում ենք աշխատել»,-ասաց տնօրենն ու ավելացրեց. «Իսկ ինչ վերաբերվում է երթուղայինների վատ վիճակում լինելուն, ասեմ, որ մենք ինչքան հնարավոր է ներդնում ենք մեքենաների վերանորոգման վրա, քանի որ մեր բոլորիս անվտանգությունը կախված է դրանցից»:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե սակագինը մնա նույնը, Հրանտ Եղիազարյանն ասաց. «Ամեն ինչ կոչնչանա և գյուղերից կբերենք սայլեր, որ սայլերով տեղաշարժվենք»:

Վերջում Աշոտ Արշակյանն ավելացրեց. «Ավելի լավ է ուղեվարձը լինի 200 դրամ նստող չլինի, բայց վարորդ լինի, քան լինի 100 դրամ, բայց չունենանք վարորդներ»:

 

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Նախ “գծատեր” ասված աղանդը վերացրեք: Մարշրուտկա կոչվածը ընդհանրապես պետք է արմատախիլ անել քաղաքի բնապատկերից:Թող հասարակական տրանսպորտի ողջ շահույթը մնա քաղաքի բյուջեին: Իսկ քաղաքապետարանը թող փոխադրամիջոցների մրցույթ հայտարարարի: Համոզված եմ Հայաստանում կան շատ հետաքրքիր գաղափարներով մարդիկ, որոնց ծրագրերը իրականություն չեն դառնում հայտարարված մրցույթների որպես կանոն ձևական լինելու պատճառով:

  2. Տիգրան says:

    Ասա չեք դիմանում, սնանկ հայտարարվեք, ցրվեք տներով: Բիզնեսը ռիսկ է, սխալ հաշվարկ եք արել, սխալ եք գնահատել ռիսկերը ուրեմն տնտեսական կանոններով վնասով եք աշխատում – “տակ եք տալիս”: Ու եթե վատ կառավարման արդյունքում տակ եք տալիս, հասարակությունը պարտավոր չէ ձեզ փրկել, լուծարվեք, թող նոր ընկերություններ գան:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031