«Ազատություն» ռադիոկայան. Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն, ով սկանդալի կենտրոնում հայտնվեց անցած ամիս Երևանում իրավապաշտպանների միջազգային խորհրդաժողովում իր ելույթի կապակցությամբ, արժանացել է «Հեյդար Ալիև» ոսկե մեդալի՝ «ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և ադրբեջանական իրողությունների առաջմղման գործընթացում, ինչպես նաև թյուրքալեզու պետությունների միջև հարաբերությունների զարգացման մեջ հատուկ վաստակի համար»:
Այդ մասին տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը, ըստ որի՝ Թյուրքալեզու պետությունների քաղաքականության աջակցության հիմնադրամի այս պարգևին Գրիգորիուին ներկայացրել են Կենտրոնական Ասիայի ադրբեջանական հասարակական կազմակերպությունները: