Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդաղյանների փաստաբանը կփորձի հրապարակել օրիգինալ տեսանյութը

Օգոստոս 23,2013 14:29

Բուդաղյանների փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանն անդրադառնալով տեսանյութի չմոնտաժված լինելու վերաբերյալ զինդատախազության այսօր տարածած հայտարարությանը՝ ԳԱԼԱին ասել է. «Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ մտածում է՝ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված չէ: Մոնտաժված տեսանյութ է տեղադրված եղել, որը համընկել է մարզպետարանի ու Կոստանյանի հայտարարության հետ, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են արել, զուգահեռաբար մոնտաժված տեսանյութ  է տեղադրվել համացանցում, մեկը կա՞, ով կարող է աել, որ համացանցում հայտնված տեսանյութը մոնտաժված չէ, դա ուղղակի անհեթեթություն կլիներ, երբ երկու տարբերակները համեմատում ենք, տեսնում ենք, որ իրոք մոնտաժված տարբերակն է տեղադրված»:

ԳԱԼԱի հարցին՝ արդյոք նախաքննական մարմնի աշխատանքներին կխանգարի՞ այն հանգամանքը, որ օրիգինալ տեսանյութը տեղադրվի, և արդյոք տուժող կողմն ավելի հեշտ չի՞ իրականացնի պաշտպանությունը, փաստաբանը պատասխանել է. «Ես կփորձեմ հրապարակել տեսանյութը` առանց օրենք խախտելու»:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031