23 օգոստոսի 2013թ., Երևան: Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակով դիմել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հետեւյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչ ընթացքի մեջ է Ձեզ հասցեագրված 21.06.2013թ. «Ժառանգություն» խմբակցության թիվ Ժխ-Ե-0186/13 գրությամբ ուղարկված նամակը, որում մասնավորապես առաջարկվում է՝ ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազություն:»
Հարգանքներով՝
«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայություն